Լևան Խաբեիշվիլին դատապարտվել է 2 ու կես տարի ազատազրկման

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի նախագահ Լևան Խաբեիշվիլին դատապարտվել է 2 տարի 6 ամիս, իսկ նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան՝ 9 ամիս ազատազրկման։ Որոշումը կայացրել է դատավոր Իրակլի Խուսկիվաձեն։

Հիշեցնենք, Խաբեիշվիլիին մեղադրում ենն ապօրինի գործողություն կատարելու նպատակով պաշտոնատար անձին կաշառք խոստանալու և պետական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։

Մուրթազ Զոդելավային մեղադրում են Պետական անվտանգության ծառայության քննիչի գործունեությանն ապօրինի միջամտելու և գործի բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով Խաբեիշվիլիի բջջային հեռախոսը թաքցնելու փորձի համար։