Ծոփի գյուղում ավտովթարի հետևանքով երիտասարդ է զոհվել. կա 4 վիրավոր

Մառնեուլիի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երիտասարդ տղա է մահացել։

Դեպքն այսօր տեղի է ունեցել Ծոփի գյուղում, ինչի արդյունքում 1 մարդ զոհվել է, իսկ 4-ը՝ վիրավորվել, հայտնում է MarneuliNews.ge-ն։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շտապօգնության բրիգադները վիրավորներին տեղափոխել են բժշկական հաստատություն։ ՆԳՆ-ն հետաքննությունն սկսել է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, ինչը ենթադրում է տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։