Մայիսի 26-ին նախատեսված հանրահավաքի համար բեմ չի տեղադրվի

Թբիլիսիի քաղաքապետարանն արգելել է ընդդիմադիր դաշինքին` բեմ տեղադրել Ռուսթավելիի պողոտայում մայիսի 26-ին նախատեսված հանրահավաքի համար։

Նիկա Գվարամիան այս կապակցությամբ գրել է.

«Երեկ երեկոյան ես էլեկտրոնային նամակ ստացա՝ մայիսի 26-ի հանրահավաքի վերաբերյալ իմ հայտարարությանն ի պատասխան։ Կարճ ամփոփումը հետևյալն է. խորհրդարանի մոտ ոչինչ չի կարելի տեղադրել, փողոցի մայթերին, այլ վայրերում` նույնպես։ Այլ կերպ ասած՝ ոչ մի տեղ ոչինչ չի թույլատրվում։ Նպատակը՝ երթևեկության խափանումներից խուսափելն է»։