«112»-ի ղեկավար է նշանակվել Նիկոլոզ Բաճուլաշվիլին

Հանրային անվտանգության կառավարման «112» կենտրոնի ղեկավար է նշանակվել Նիկոլոզ Բաճուլաշվիլին։

Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ նախարար Սուլխան Թամազաշվիլին, տեղակալ Գագա Կիրկիտաձեի հետ միասին, Հանրային անվտանգության կառավարման կենտրոնի աշխատակիցներին է ներկայացրել նոր ղեկավարին։

«Սուլխան Թամազաշվիլին շնորհավորել է «112»-ի նոր տնօրենին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։

Նիկոլոզ Բաճուլաշվիլին Ներքին գործերի նախարարությունում աշխատանքի բազմամյա փորձ ունի»,- նշել են նախարարությունից։

Հավելենք, որ Հանրային անվտանգության կառավարման կենտրոնի ղեկավարի պաշտոնը 2019 թվականից զբաղեցնում էր Գիորգի Արսոշվիլին։