Սիոնի տաճարի վերականգնման աշխատանքը կսկսվի

Թբիլիսիի զարգացման հիմնադրամը կսկսի Սիոնի տաճարի վերականգնման աշխատանքը, այսօր քաղաքային կառավարության նիստում հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ տաճարը և նրա զանգակատունը մշակութային ժառանգության կարգավիճակ ունեցող հուշարձաններ են։

«Մշակութային ժառանգության կարգավիճակ ունեցող հուշարձանների գոյությունը մեծ հարստություն է մեր քաղաքի համար։ Մենք այս ուղղությամբ իրականացրել ենք մեկից ավելի կարևոր նախագծեր։ Թբիլիսիի զարգացման հիմնադրամն այժմ սկսում է Սիոնի տաճարի վերականգնման նախագծի իրականացումը», — ասել է Կախա Կալաձեն։

Քաղաքապետի խոսքով՝ աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին։

«Եկեղեցու տանիքի և զանգակատան ներկայիս վիճակը բարվոք չէ, դրա պատճառով տեղումները վնասում են պատերը և վտանգավոր են եկեղեցու որմնանկարների առումով։ Համապատասխանաբար, եկեղեցու նշված հատվածը կվերականգնվի։ Մրցութային ընթացակարգերն ավարտվել են, հաղթող ընկերությունը որոշվել է, որի հետ պայմանագիրն արդեն ստորագրվել է», — ասել է Կախա Կալաձեն։