Ընդդիմադիր դաշինքի հանրահավաքի ավարտից մի քանի րոպե անց ոստիկանությունը կասեցրել է ցույցի համար սարքավորումներ տեղափոխող բեռնատարի վարորդի վարորդական իրավունքը 1 տարով և նշանակել 1000 լարի տուգանք։
Տուգանքը նշանակվել է «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» 125-րդ հոդվածի համաձայն, ըստ որի` «ճանապարհը փակելը կամ խմբային երթևեկությանը մասնակցելը հանգեցնում է 1000 լարի տուգանքի և տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կասեցման 1 տարով»։
Երեկ՝ մայիսի 26-ին, մայրաքաղաքում ընդդիմադիր դաշինքը հանրահավաք էր կազմակերպել։