Ավտոմեքենա է ընկել Քուռ գետը

Քուռ (Մտկվարի) գետն ավտոմեքենա է ընկել. նախնական տեղեկություններով՝ գետում որոնում են առնվազն 1 մարդու։ Դեպքը կեսգիշերին տեղի է ունեցել առափնյա փողոցում՝ Գալակտիոնի կամրջի հարակից տարածքում։

«Մթավարի»-ի հաղորդմամբ՝ այս պահին ընթանում են որոնողափրկարարական միջոցառումներ։

ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։

Լուսանկարը՝ «Պիրվելի Արխի»-ի