Խվիչա Կվարացխելիան` Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ

Խվիչա Կվարացխելիան Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր ավագն է, իսկ Օթար Կիտեիշվիլին՝ փոխավագը։

Վրաստանի ազգային հավաքականն այս որոշումը կայացրեց այն բանից հետո, երբ թիմի ավագ Գուրամ Կաշիան հայտարարեց միջազգային իր կարիերայի ավարտի մասին։

Ի դեպ, Կվարացխելիան ֆուտբոլային հանդիպումների ժամանակ երբեմն փոխարինում էր Կաշիային` ստանձնելով թիմի ավագի պարտականությունը: