Կստեղծվի աշխատանային խումբ, որը կաշխատի Դյուշենի դեղամիջոցների ապահովման հարցի շուրջ, այսօր՝ հունիսի 4-ին, ասել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաների ծնողների հետ հանդիպումից հետո։
«Կոնկրետ դեղամիջոցների ձեռքբերման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով տարբեր գործոններ, այդ թվում՝ դեղագործական ընկերությունների առաջարկած պայմանները։ Կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ, կսկսվի աշխատանքային գործընթացը, և ծնողները մշտական ռեժիմով տեղեկատվություն կստանան գործընթացների ընթացքի մասին։
Մենք համաձայնության ենք եկել կոնկրետ դեղամիջոցների շուրջ, որոնք որոշակի պատճառներով այժմ չենք հնչեցնում, սակայն ծնողների ամբողջ շրջանակը դրա մասին կստանա համապատասխան տեղեկատվություն։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանդիպմանը մասնակցող յուրաքանչյուր ծնողի, նաև բոլոր ծնողներին՝ կառուցողական վերաբերմունքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի առողջապահության նախարարին և նախարարության համապատասխան աշխատակիցներին հարցի խորքային ուսումնասիրության համար։ Մենք հույս ենք հայտնում, որ այսօրվա որոշումը լավագույն հիմքը կստեղծի երեխաների շահերի պաշտպանության և իրացման համար»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։
Հանդիպման ավարտից հետո ծնողները, որ գրեթե երկու ամիս հերթափոխով գիշերում են կառավարության շենքի մոտ, ասել են, որ սա երեխաների հաղթանակն է, և դեղամիջոցները Վրաստանում կլինեն մեկուկեսից երկու ամսվա ընթացքում։