Միխեիլ Կղավելաշվիլին Դոհայում հանդիպել է Կատարի էմիրին

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին և ցավակցություն հայտնել նախկին էմիր, շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

«Դոհայում կայացած հանդիպմանը Վրաստանի նախագահն անձամբ է ցավակցություն հայտնել Կատարի Պետության էմիրին նախկին էմիր, շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ և հարգանքի տուրք մատուցել ժամանակակից Կատարի զարգացման գործում նրա ներդրած ավանդին։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Կատարի միջև առկա գործընկերությունն ու համագործակցության զարգացման հեռանկարները։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Կատարի Պետությանը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու կապակցությամբ։

Հանդիպմանը նաև ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության, կայունության և դիվանագիտական երկխոսության կարևորությունը, այդ թվում՝ Կատարի դրական դերը միջազգային միջնորդության ուղղությամբ»,- նշված է լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։