Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից

Վրաստանի դատախազությունը կարճել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի և պատերազմի վետերան Մեթյու Ռոյ Դեսմոնդի դեմ հարուցված քրեական գործը։

Թմրանյութ պահելու համար ձերբակալված զբոսաշրջիկը համաձայնության է եկել՝ ընդունել է մեղադրանքը և վճարել 100 հազար լարի։

Համաձայնագիրը ստորագրվել է Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր՝ հուլիսի 16-ին։ Մեթյու Ռոյ Դեսմոնդը չի վերադառնա Գլդանիի բանտ. վաղը՝ հուլիսի 17-ին, նա կարտաքսվի Վրաստանից։

Դատարանի որոշմամբ նրան արգելվել է մուտք գործել երկիր 20 տարով։