ՆԱՏՕ-ի դռները բաց են Վրաստանի առջև․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստան այցից առաջ հայտարարել է, որ դաշինքի դռները բաց են, այդ թվում և Վրաստանի առջև:

Ստոլտենբերգը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումն ուղղված չէ որևէ երկրի դեմ։

«ՆԱՏՕ-ի դռները բաց են։ Մենք շարունակում ենք աշխատել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Բոսնիա Հերցեգովինան, Վրաստանն ու Ուկրաիան», — ասել է նա։

Օրեր առաջ դաշինքի ղեկավարն ասել էր, որ ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Վրաստանին։

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան կայցելի մարտի 24-ին։