Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Աջարիայում է. Լուսանկարներ

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր Դեսպան Ռուբեն Սադոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Աջարիա և Գուրիա: 

Աշխատանքային առաջին օրը դեսպանը հանդիպել է Գուրիային նահանգապետ Զուրաբ Նասարաիայի հետ:

Խոսվել է շրջանի զբոսաշրջության զարգացման, ու այդ տեսանկյունից նաև հայ զբոսաշրջիկների կարևորության մասին: Սադոյանն այս հարցում կարևորել է ոստիկանության հետ համագործակցությունը: Նահանգապետը խոսել է Գուրիայի արդյունաբերական և գյուղատնտեսական ներուժի, ինչպես նաև հայկական կողմի հետ համագործակցության հնարավոր ուղղությունների մասին։

Կարևորվել է Գուրիայի տարածաշրջանի և Հայաստանի տարբեր մարզերի ու քաղաքների միջև տարածաշրջանային և ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունների օգտագործումը։

Դեսպանն արդեն հասցրել է լինել նաև Օզուրգեթիի կիրակնօրյա դպրոցում, հանդիպել նաև Օզուրգեթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: