Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ Արևելյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, Սամցխե-Ջավախեթիի, Մցխեթա-Մթիանեթիի, Քվեմո Քարթլիի և Կախեթիի շրջանների որոշ վայրերում՝ հորդառատ։ Հնարավոր է ամպրոպ, կարկուտ և քամու թեժացում։
Գործակալությունը զգուշացնում է բնակչությանը, որ սպասվող առատ տեղումները կարող են Արևելյան Վրաստանի գետերում առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, Մցխեթա-Մթիանեթիի և Կախեթիի փոքր գետերի վարարումներ, իսկ բլրապատ ու լեռնային գոտիներում՝ սահանքա-սելավային գործընթացների առաջացում և ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)։
Առաջիկա օրերին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպով, համեմատաբար բարձր ջերմաստիճանի ֆոնին։