2026 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում զբոսաշրջությունից ստացված եկամուտները նվազել են 2%-ով և կազմել 1.9 միլիարդ ԱՄՆ դոլար, հայտնել է Վրաստանի տուրիզմի ազգային վարչությունը։
Տուրիզմի վարչության տվյալներով՝ առաջին և երկրորդ եռամսյակում միջազգային ճանապարհորդների այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 3 մլն 50 հազար 173, ինչը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 103 հազար 568 այցելությամբ (3.3% անկում)։
Անկման միտումը հատկապես նկատելի է երկրորդ եռամսյակում։ Ապրիլ-հունիս ժամանակահատվածում Վրաստանում միջազգային ճանապարհորդների թիվը կազմել է 1 մլն 749 հազար 668, ինչը 89 հազար 245 այցելությամբ կամ 4.9%-ով պակաս է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Տուրիզմի ազգային վարչության պնդմամբ՝ «անկումը պայմանավորված է այն երկրներից զբոսաշրջային հոսքերի նվազմամբ, որոնց վրա ուղղակիորեն ազդել են տարածաշրջանային հակամարտությունն ու դրա հետ կապված ավիահաղորդակցության սահմանափակումները»։