Ռուս-աբխազական ռազմական խմբավորում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի և Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի միջեւ միասնական ռազմական խմբավորում ստեղծելու մասին օրինագիծը: Փարտաթուղթը կողմերը ստորագրել էին 2015 թվականի նոյեմբերի 21-ին: Ըստ համաձայնագրի, միասնական խմբավորումը պաշտպանության և այլ վտանգների դեպքում կգործի համատեղ ուժերով: Ինչպես տեղեկացնում է «Интерфакс»-ը, Պուտինը միևնույն ժամանակ Ռուսաստանի և Աբխազիայի միջև քրեական գործերի վերաբերյալ իրավական փոխօգնության մասի օրենքը վավերացրել է (ռատիֆիկացիա): Այս համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի մայիսի 28-ին՝ Սանկտ-Պետերբուրգում:

Թողնել պատասխան