Խոժոռնիի Գմբեթավոր եկեղեցին. լուսանկարներ

Վրաստանի Մառնեուլիի շրջանի Խոժոռնի գյուղի եզրին` հայ-վրացական ներկայիս սահմանին գտնվում է Գմբեթավոր եկեղեցին, որը թվագրվում է 10-11-րդ դար:

Եկեղեցին կառուցված է խոշոր, կիսամշակ բազալտե քարերով։ Պատերի շարվածքում օգտագործվել են վաղ միջնադարի բարձրարվեստ քանդակազարդ կոթողներ։ Արևելյան ճակատին, բեմի լուսամուտի վերևում, կա կտիտորական բարձրաքանդակ՝ եկեղեցու մանրակերտը ձեռքերին բռնած իշխանի և եպիսկոպոսի պատկերով։

Եկեղեցուց ոչ հեռու անհայտ նշանակության քառակողմ մի շինություն կա, որը կարող էր լինել հոգևոր ծառայությունն իրականացնողի կացարանը:

Խոժոռնի գյուղի մոտ պահպանվել են նաև հին խաչքարեր։