Այսօրվանից Ռուսթավելիի պողոտան 4 ամսով կփակվի

Այսօրվանից՝ հուլիսի 23-ից, Թբիլիսիում սկսվում է Ռուսթավելիի պողոտայի ամբողջական վերականգնումը (ռեաբիլիտացիան)։ Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ աշխատանքը կտևի չորս ամիս, որի ընթացքում քաղաքի գլխավոր պողոտայում, նաև Մերաբ Կոստավայի փողոցի մի հատվածում, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը կսահմանափակվի։

Տրանսպորտային սահմանափակումների տարածքը

 Հիմնական հատված. սահմանափակումը կգործի Թամար Ճովելիձեի փողոցից մինչև Ազատության հրապարակ ընկած վերականգնվող տարածքում։

Տեղաշարժն ամբողջությամբ կարգելվի նաև Վասո Աբաշիձեի փողոցում։

 Երթևեկության փոփոխություն. Ալեքսանդր Գրիբոեդովի փողոցը (Վանո Սարաջիշվիլիի փողոցից մինչև Ալեքսանդր Ճավճավաձեի փողոցի խաչմերուկ) ժամանակավորապես կդառնա երկկողմանի։

Այլընտրանքային երթուղիներ թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վերականգնողական աշխատանքների ընթացքում ավտոմեքենաները կկարողանան տեղաշարժվել հետևյալ սխեմաներով․

 Մելիքիշվիլիի պողոտայից դեպի Ազատության հրապարակ՝ Իվանե Թարխնիշվիլիի, Վասիլ Բարնովի, Կոտե Մաքաշվիլիի, Պոլիկարպե Կակաբաձեի, Դանիել Ճոնքաձեի, Ամաղլեբայի, Լադո Ասաթիանիի և Շալվա Դադիանիի փողոցներով։

 Բարաթաշվիլիի փողոցից դեպի Կոստավայի փողոց՝ Ռևազ Թաբուկաշվիլիի և Սանդրո Ինաշվիլիի փողոցներով, Առաջին Հանրապետության հրապարակով, Գիորգի Ախվլեդիանիի և Նիկո Նիկոլաձեի փողոցներով։

 Միխեիլ Ջավախիշվիլիի փողոցից դեպի Ռուսթավելիի պողոտա՝ Ռևազ Թաբուկաշվիլիի, Ռևազ Լաղիձեի, Մարի Բրոսեի փողոցներով և Զվիադ Գամսախուրդիայի անվան ափամերձ փողոցով։

Փոփոխություններ հասարակական տրանսպորտի երթուղիներում

Վերականգնման ժամանակահատվածում ժամանակավորապես կփոխվեն նաև մունիցիպալ տրանսպորտի երթևեկության սխեմաները․

Հիմնական գծեր (ավտոբուսներ և միկրոավտոբուսներ)․

 Ավտոբուսներ՝ № 301, 305, 306, 308, 309, 310, 314, 326, 331, 337, 342, 344, 345, 352, 358, 388 և 397:

 Միկրոավտոբուսներ՝ № 472, 532, 540 և 541:

 Նշված երթուղիները Մելիքիշվիլիի պողոտայից՝ Հերոսների հրապարակի և Քուռ գետի աջ ափամերձ հատվածի վրայով կկապվեն Բարաթաշվիլիի փողոցին։ Հակառակ ուղղությամբ նույնպես Բարաթաշվիլիի փողոցից՝ Քուռի ափամերձ հատվածով կվերադառնան Հերոսների հրապարակ։

Այլ երթուղիներ․

 №359 և №391 ավտոբուսներ՝ կգործեն Հերոսների հրապարակի և Գալակտիոն Տաբիձեի կամրջի վրայով։

 №378 ավտոբուս՝ այլևս չի հասնի «Ռուսթավելի» մետրոյի կայարան և կշարժվի Հերոսների հրապարակի ուղղությամբ։

 №408 միկրոավտոբուս՝ երթևեկությունը կսկսի Ազատության հրապարակից և Մելիքիշվիլիի պողոտայից կկապվի Թամար Ճովելիձեի փողոցին։

 №420 միկրոավտոբուս՝ այլևս չի անցնի «Ռուսթավելի» կայարանով. կշարժվի Գուրամ Ռչեուլիշվիլիի փողոցից, կկապվի Մելիքիշվիլիի պողոտային և ընթացքը կշարունակի Թամար Ճովելիձեի փողոցով։

 №457 միկրոավտոբուս՝ կշարժվի Վարազիսխևիի, Մելիքիշվիլիի պողոտայի, Թամար Ճովելիձեի, Բելինսկու և Բարնովի փողոցներով։