Սկսվել են տնային էգ շների մշակման աշխատանքները

Շների հիպերպոպուլյացիայի կառավարման ծրագրի շրջանակներում տեր ունեցող էգ շների ստերիլիզացման, նույնականացման (չիպավորման) և էլեկտրոնային բազայում գրանցման գործընթացն ակտիվորեն ընթանում է։  

Սննդամթերքի ազգային գործակալության հաղորդմամբ՝ միջոցառումներն իրականացնում են մրցույթով (տենդերով) ընտրված մասնավոր անասնաբուժական հաստատությունները։  

Մարզերում միջոցառումների ընթացքին տեղում ծանոթացել է Սննդամթերքի ազգային գործակալության պետի տեղակալ Ալեքսանդր Զուրաբիշվիլին և նշել, որ գործընթացն ընդգրկում է բոլոր մարզերը և արդյունավետորեն է ընթանում։  

«Նշված միջոցառումների նպատակն է կենդանիների անվերահսկելի բազմացման կանխարգելումը, կենդանիների հիվանդությունների տարածման նվազեցումը, կենդանիների բարեկեցության բարելավումը և հասարակության համար անվտանգ միջավայրի ստեղծումը»,- ասել է Ալեքսանդր Զուրաբիշվիլին։  

Ծրագրի առավելագույն հասանելիությունն ապահովելու նպատակով միջոցառումների անցկացման ժամանակացույցը նախապես հրապարակվում է Facebook հարթակում՝ (https://www.facebook.com/profile.php?id=61580338640226&locale=ka_GE

Կենդանիների տերերն ու հետաքրքրված անձինք կարող են դիմել նաև տեղական մունիցիպալիտետներ։