Զուգդիդիի մուտքի մոտ բենզատար է պայթել․ կան տուժածներ

Զուգդիդիի մուտքի մոտ երեկ երեկոյան բենզատար է պայթել։ Ինչպես BM.GE-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, պատահարի հետևանքով առաջացած հրդեհը մարված է։

Գերատեսչության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ պատահարի հետևանքով երկու մարդ է տուժել։ Երկուսն էլ եղել են գիտակից վիճակում, և շտապօգնության բրիգադը նրանց տեղափոխել է բժշկական հաստատություն։ Պատահարի պատճառն այս փուլում անհայտ է։

«Ստույգ տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոմեքենայում։ Այս պահին հրդեհը մարված է։ Երկու մարդ հայտնաբերվել է գիտակից վիճակում, և շտապ բժշկական օգնության խումբը նրանց տեղափոխել է բուժհաստատություն»,- հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։