Կենդանիների պաշտպան Թամազ Էլիզբարաշվիլին, որին ոստիկանությունը կանգնեցրել էր և այնուհետև խուզարկել բնակարանը, վարչական կարգով ձերբակալվել է։ Նրան իր բնակարանից տարել են ձեռնաշղթայով։
«Այս փուլում քննչական գործողությունները չէին կարող ավարտվել, քանի որ Թամազ Էլիզբարաշվիլին վարչական կարգով ձերբակալվել է։ Պաշտպանյալս պնդում է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, ինքս չեմ տեսել։ Շատ ագրեսիվ վերաբերմունք է եղել», — TV Pirveli-ին ասել է փաստաբանը, որի հետ լրագրողը զրուցել է ձերբակալվածի բնակարանում։
Էլիզբարաշվիլիին ոստիկանությունը կանգնեցրել է երեկ` սեպտեմբերի 1-ին, Լիսիի լճի մերձակայքում։ Ապա ոստիկանությունը գնացել է նրա բնակարան՝ քննչական գործողություններ իրականացնելու նպատակով։
Կարդացեք նաև`