Առաջիկա օրերի եղանակը

Վրաստանում մայիսի 23-ից մինչև 25-ի օրվա առաջին կեսը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում քամու ուժգնացում։ Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Նշվում է, որ երկրի արևմտյան մասում սպասվում է քամու ուժգնացում, իսկ արևելյան Վրաստանի առանձին վայրերում՝ կարկուտ:

Գործակալությունը զգուշացնում է, որ սպասվող տեղումները կարող են էապես բարձրացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակը, փոքր գետերում՝ վարարումներ, լեռնային շրջաններում՝ սողանքներ։