Վայմարյան եռանկյան բանակցությունների շրջանակում կքննարկվի Վրաստանում ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Ժան-Նոել Բարոն, Յոհան Վադեֆուլը և Ռադոսլավ Սիկորսկին, Վայմարյան եռանկյան բանակցությունների պաշտոնական օրակարգում ներառել են Վրաստանում ստեղծված իրավիճակը։

Նրանց հանդիպումը տեղի է ունենալու այսօր Գերմանիայի Վայմար քաղաքում և համընկնում է այս եռակողմ համագործակցության ձևաչափի 35-ամյակին։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Վրաստանում ստեղծված իրավիճակից բացի, դիվանագետները քննարկելու են Ուկրաինային շարունակական աջակցության, ռուսական ագրեսիային հակազդման, Մերձավոր Արևելքում պատերազմի, տրանսատլանտյան հարաբերությունների ու եվրոպական անվտանգության խնդիրները։