Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է 21 քաղաքացու՝ մարմնավաճառությանը նպաստելու և մարմնավաճառությանը տարածք տրամադրելու մեղադրանքով, և փակել է 11 օբյեկտ։
ՆԳՆ-ի տվյալներով՝ ոստիկանական գործողություններ են իրականացվել Թբիլիսիում, Իմերեթում և Քվեմո Քարթլիում։
Քննության համաձայն՝ ձերբակալվածները տարբեր օբյեկտների ղեկավարներ և ադմինիստրատորներ են, որոնք որոշակի վարձատրության դիմաց կանանց տրամադրել են տարածքներ մարմնավաճառության համար։
Նախարարության տվյալներով՝ օբյեկտների ադմինիստրատորները նաև օգնել են կանանց հաճախորդներ գտնել և դրա դիմաց ստացել վարձատրության մեծ մասը։
ՆԳՆ-ի տվյալներով՝ վերոնշյալ օբյեկտների եկամտի հիմնական աղբյուրը մարմնավաճառությանը նպաստելուց ստացված միջոցներն են եղել։