Ռուսաստանից Վրաստան ուղևորվող ուղևորատար մեքենայի վարորդից, որը Վերին Լարսի անցակետով ուղևորվում էր Վրաստան, առգրավվել է չհայտարարագրված 425 հազար դոլար, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ հաղորդում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային մաքսային ծառայությունը:
Գործակալության մամուլի հաղորդագրության համաձայն՝ վարորդը չի հայտարարագրել պարտադիր հայտարարագրման ենթակա կանխիկ գումար: Մեքենայի խուզարկության ժամանակ մաքսային աշխատակիցները հայտնաբերել են թաքնված խցիկ, որը պարունակում էր ավելի քան 35 միլիոն ռուբլու համարժեք արժույթ:
Տեղեկության համաձայն` գումարը առգրավվել է և ուղարկվել է փորձաքննության, որից հետո կկայացվի «գործընթացային որոշում»: Գործակալության հրապարակային հայտարարության մեջ վարորդի ինքնությունը և քաղաքացիությունը չեն նշվել:
Ի դեպ, 2022 թվականի մարտին Ռուսաստանը լիովին արգելեց ֆիզիկական անձանց արտահանել 10 հազար դոլարին համարժեք գումարից ավելի կանխիկ արտարժույթ: