Գերեզմանոցներից գողություն անելու մեղադրանքով քաղաքացի է ձերբակալվել

Զեստափոնիի մունիցիպալիտետում ոստիկանությունը ձերբակալել էՔ տղամարդու՝ հանգուցյալների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և գերեզմանոցներից գողություն անելու մեղադրանքով։ Փոխանցում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Քննիչների տվյալներով՝ մեղադրյալը թալանել է ընդհանուր առմամբ 12 գերեզման։ Նա քանդել և գողացել է գերեզմանատան ցանկապատերը, ապա դրանք հանձնել է Զեստափոնիի մետաղի ջարդոնի հավաքման կետին։

Մեղադրյալը ձերբակալվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։ Գողացված ցանկապատերը առգրավվել են որպես ապացույց։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: Հանցագործությունը պատժվում է մինչև երկու տարի ազատազրկմամբ։