Փախստականների դրամական փոխհատուցմամբ ապահովման ծրագրին միանալ ցանկացողների համար հայտերի ընդունումը կսկսվի հոկտեմբերի 19-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ։ Հարկադրաբար տեղահանված անձանց հայտերն ընդունվում են երկրի մասշտաբով գործող Արդարության տներում։
Գերատեսչության տվյալներով՝ նոր ծրագրին միանալը լիովին կամավոր է, և դրանում կարող է մասնակցել փախստական այն բոլոր ընտանիքը, որը պետությունից դեռևս չի ստացել բնակարան կամ համապատասխան փոխհատուցում։ Դրամական փոխհատուցումը տրամադրվելու է հայտի ներկայացման հերթականությանը համապատասխան, իսկ դրա չափը ընտանիքի յուրաքանչյուր փախստական անդամի հաշվով կազմում է 10 հազար լարի։
Նշված ծրագրի համար ընթացիկ տարվա բյուջեից արդեն հատկացվել է 58 միլիոն լարի, իսկ հաջորդ տարիներին այս գումարն էլ ավելի կավելանա։
Ծրագրի իրականացման ընթացակարգային մասը քննարկվել է Փախստականների գործակալությունում կայացած հանձնաժողովի նիստում։
Հայտը լրացնելիս տեղում պետք է գտնվեն ընտանիքի բոլոր չափահաս անդամները։ Հայտերի ընդունումից հետո Փախստականների գործակալության համապատասխան ծառայությունը ստացված փաստաթղթերը կմշակի ըստ հերթականության։ Դրամական փոխհատուցմամբ բավարարված ընտանիքների քանակը որոշվելու է բյուջետային ռեսուրսին համապատասխան։
Զուգահեռաբար ակտիվ ռեժիմով շարունակվում են ժամանակակից ստանդարտներին համապատասխան բնակելի համալիրների շինարարությունը և «Գյուղում տան» ձեռքբերման ծրագիրը. դրամական փոխհատուցումների տրամադրումը չի խոչընդոտի գործող ծրագրերին։