Վրաստանի մի քանի քաղաքներում գրանցվել են օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 18-ին, Վրաստանի տարբեր քաղաքներում մթնոլորտային օդում նկատվում է պինդ մասնիկների (PM10 և PM2.5) համակենտրոնացման (կոնցենտրացիայի) աճ։
Այս պահին մթնոլորտային օդի որակի պորտալը (air.gov.ge) օդում պինդ մասնիկների պարունակության աճ է ցույց տալիս Թբիլիսիում, Գարդաբանիում և Ռուսթավիում։
Ավելի կոնկրետ է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի այն կայանների ցանկը, որտեղ ժամը 16:00-ի դրությամբ օդի որակը «վատ» է կամ «շատ վատ»՝ հետևյալն է.
Թբիլիսի – Աղմաշենեբելի պողոտա, №73ա (վատ)
Թբիլիսի – Ծերեթելիի պողոտա, №105 (վատ)
Ռուսթավի – Մեգոբրոբայի պողոտա, №35ա (վատ)
Գարդաբանի – Թազաքենդ (շատ վատ)։