Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է Եվրահանձնաժողովի խոսնակի կողմից ընդդիմադիր կուսակցությունները արգելելու մտադրության վերաբերյալ հնչեցված քննադատությանը: Վրաստանի ԱԳՆ-ը մեղադրում է Եվրահանձնաժողովին ճնշում գործադրելու և ներքին գործերին միջամտելու փորձի մեջ։
«Դատական վարույթի օրինականությունը կասկածի տակ դնելը և դատավարության նախնական գնահատական տալը, նախքան դատարանի կողմից գործի էության քննարկումը, սահմանադրական հաստատության վրա ճնշում գործադրելու փորձ է և միջամտություն Վրաստանի ներքին գործերին», — նշել է Արտաքին գործերի նախարարությունը։
Ի դեպպ, 2026 թվականի հոկտեմբերի 19-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի խոսնակը հարցին ի պատասխան ասել է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունների արգելման գործընթացին, այդ թվում՝ Սահմանադրական դատարանում ընթացող դատավարություններին, և սա համարում է սպառնալիք ժողովրդավարական բազմակարծությանը։