«Վրաստանի համար» կուսակցությունը պահանջում է առանձին քննարկել իրենց հարցը ՍԴ-ում

Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը, պահանջում է, որ Սահմանադրական դատարանը իրենց արգելքի հարցը քննարկի մյուս չորս ընդդիմադիր կուսակցություններից առանձին։

Հոկտեմբերի 20-ին կուսակցության գործադիր քարտուղար Բերդիա Սիճինավան ընդգծել է, որ այն «միակ ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունն է».

«Վրացական երազանքը» պետք է հիմնավորի, թե ինչ իրավական հիմքեր և ապացույցներ ունի երկրում միակ ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունը արգելելու համար, որը մասնակցել է բոլոր սահմանադրական գործընթացներին, բոլոր ընդհանուր ազգային ընտրություններին, բոլոր հանձնաժողովներին», — նշել է Բերդիա Սիճինավան: