«Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարություններն ակնհայտ հակապետական բնույթ են կրում», — այս մասին հայտարարել է խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիան:
Ըստ Բեսելիայի՝ Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացի չէ, և այլ երկիր ներկայացնող անձն իրավունք չունի խառնվել ընտրական գործընթացին:
«Այս հարցի վերաբերյալ, հավանաբար, անհրաժեշտ կլինի հարցում անցկացնել դիվանագիտական ալիքներով, քանի որ նրա՝ ակնհայտ հակապետական բնույթ կրող կոչերն արդեն վերաբերում են պետությունների միջև հարաբերություններին»,- հայտարարել է Բեսելիան: Ինչ վերաբերում է իրավական գնահատականին, այս հարցերի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունները պետք է աշխատեն», — Բեսելիայի խոսքերն է մեջբերում առաջին ալիքը: