Թբիլիսիում օտարերկրյա քաղաքացի է սպանվել

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալել են 2000 թվականին ծնված Ի.Է.-ին:

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիի բնակարաններից մեկում սառը զենքի գործադրմամբ մահացու վերքեր է հասցրել օտարերկրյա քաղաքացի, 1989 թվականին ծնված Ի.Գ.-ին և դիմել փախուստի:

Դեպքից մի քանի ժամ անց Ի.Է.-ն ներկայացել է ոստիկանություն՝ խոստովանական ցուցմունքով և ներկայացրել հանցագործության գործիքը: Համապատասխան քննչական գործողություններից հետո նա ձերբակալվել է որպես մեղադրյալ:

Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն), ինչը նախատեսում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում»,- հաղորդել է է ՆԳՆ-ն: