Մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 395 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 274 045 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 24 594 թեստավորում, որից 15 065-ը հակամարմինների թեստով, 9 529-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 310 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 267 421 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 3 622:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1.61%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.50%, վերջին 7 օրվանը՝ 1.83%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 194
- Աջարիա — 21
- Իմերեթի — 73
- Քվեմո Քարթլի — 10
- Շիդա Քարթլի — 28
- Գուրիա — 20
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 17
- Կախեթի — 27
- Մցխեթա Մթիանեթի — 4
- Սամցխե-Ջավախեթի — 0
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 1: