Վրաստանում 50-ից բարձր տարիքի քաղաքացիները, ովքեր կպատվաստվեն երրորդ «բուստեր» դեղաչափով, կստանան 100 լարի (մոտ 32 դոլար) հավելավճար։ Այս մասին հայտնել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։
Ղիբրաձեն միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո նաև հայտնել է, որ այս պահին լրացուցիչ սահմանափակումներ չեն մտցվի։
«Որոշվեց 50-ից բարձր տարիքի անձանց պատվաստումը խրախուսելու ծրագիրը երկարացնել 1 ամսով։ Բացի այդ, խրախուսվում են 50 տարեկանից բարձր անձինք, ովքեր պատվաստվել են նաև խթանիչ դեղաչափով, նրանք կստանան միանվագ 100 լարի (մոտ 32 դոլար) հավելավճար»,- ասել է Ղիբրաձեն։
Նա նաև կոչ է արել քաղաքացիներին կորոնավիրուսի թեստ հանձնելու ժամանակ ճիշտ մուտքագրել իրենց անձնական տվյալները, այդ թվում՝ հեռախոսահամարները, որպեսզի աշխատակիցները կապ հաստատեն նրանց հետ։
Հիշեցնենք, որ 50-ից բարձր տարիքի այն քաղաքացիներին, ովքեր որևիցե պատվաստանյութի առաջին դեղաչափով պատվաստվել են COVID-19 դեմ ստանում են 200 լարիի միանվագ հավելավճար։