Զուրաբիշվիլին կմեկնի Ժնև

Հունիսի 10-12-ը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կմեկնի Ժնև՝ մասնակցելու աշխատանքի համաշխարհային կազմակերպության 108-րդ նստաշրջանին: Այս մասին հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Խաթիա Մոիսծրափիշվիլին:

«Այս տարի աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը տոնում է հիմնադրման 100-ամյակը: Վրաստանի նախագահը մասնակցելու է մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ անցկացվելիք համաժողովին: Նշվում է, որ բարձր մակարդակի արարողությանը մասնակցելու են Ֆրանսիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Թուրքիայի, Էստոնիայի և այլ երկրների ղեկավարները», — ասել է Մոիսծրափիշվիլին:

Բացի այդ, Վրաստանի նախագահը Ժնևում մի շարք հանդիպումներ կանցկացնի ՄԱԿ-ի բարձրաստիճան ղեկավարների հետ: