Կմնամ կուսակցությունում. Մելիա

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախկին նախագահ, կուսակցության նախագահի ընտրություններում պարտված Նիկա Մելիան հայտարարել է, որ կուսակցությունից դուրս չի գա:

Այսօր` հունվարի 30-ին կայացած ճեպազրույցում, նա շնորհավորել է Լեւան Խաբեիշվիլիին հաղթանակի կապակցությամբ։ Վերջինս ստացել է ձայների 52 տոկոսը։

«Ես կմնամ կուսակցությունում այնքան ժամանակ, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլին ռուսական ռեժիմի գերին է:

Ընտրությունները կայացել են, ունենք հաղթող, շնորհավորում եմ նրան այս արդյունքի համար: Մաղթում եմ, որ կուսակցությունը կառավարի արժանապատվորեն և ճշմարտացիորեն»,- ասել է Նիկա Մելիան։

Նիկա Մելիան նշել է նաև, որ 2013 թվականից միացել է երկրի համար գլխավոր պայքարին եւ մտադիր չէ դուրս գալու այդ պայքարից։

Նա նաև հավելել է, որ Վրաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ, դրանց թվում՝ երկրում քաղբանտարկյալների առկայությունն է։