Տեսանյութ. Կրթական բարեփոխումներ. ի՞նչ է սպասվում

Վերջին շաբաթների ընթացքում Վրաստանում ակտուալ թեման կրթական բարեփոխումներն են՝ սկսված ավարտական քննությունների չեղարկումով, վերջացրած ուսուցիչներին վերաբերող փոփոխություններով: Վրաստանի կրթության և գիտության նախարարութան որոշման համաձայն, երկրում այս տարվանից կչեղարկվեն ավարտական քննությունները: Նախկինում՝ ատեստատ ստանալու համար անհրաժեշտ էր ավարտական քննություններ հանձնել, ստանալ անցողիկ միավորներ:

Ի՞նչ կարծիքի են ավարտական դասարանների աշակերտները. վերջերս նրանց շրջանում բարձր վարկանիշի է արժանացել ԿԳ նախարար Միխեիլ Բատիաշվիլին, վերջինիս նկարը  աշակերտների բջջայինների գլխավոր էկրանին է հայտնվել: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում քննությունների վերաբերյալ կարծիք են հայտնում Թբիլիսիի 104-րդ հանրակրթական հայկական դպրոցի 12-րդ դասարանի սաները: