Աբխազիայի պատերազմում անհետ կորած անձանց աճյուններն այսօր հուղարկավորել են

Այսօր՝ մարտի 28-ին, հուղարկավորել են 1990-ական թվականներին Աբխազիայի պատերազմում 12 անհետ կորածների աճյունները:

Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ցավակցություն է հայտնել 1990-ականների զինված գործողությունների ժամանակ անհետ կորածների ընտանիքներին, որոնք տեղահանվել են օկուպացված Աբխազիայի շրջանից։

Թբիլիսիի Սամեբայի (Սուրբ Երրորդություն) տաճարում քաղաքացիական հուղարկավորությանը կառավարության ղեկավարը մասնակցել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և նախարարների կաբինետի անդամների հետ։

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական ​​նախարարի գրասենյակի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համատեղ համագործակցությամբ, համակարգման մեխանիզմի շրջանակներում բացահայտված 12 անհետ կորածների աճյուններ տեղափոխվել են Վրաստան և վերադարձվել իրենց ընտանիքներին։

«5 մարտիկներ կհուղարկավորվեն Դիղոմի «Ձմաթա» գերեզմանատանը, նույնականացված մյուս անձանց աճյունները՝ ընտանիքների որոշմամբ, զինվորական կարգով կհուղարկավորվեն ընտանեկան գերեզմանատներում»,- հայտնել են Վրաստանի կառավարությունից:

Ի դեպ, 2010 թվականից սկսած՝ համակարգման մեխանիզմի ստեղծումից հետո, ընդհանուր առմամբ 285 մարդու աճյուն է հայտնաբերվել և վերադարձվել իրենց ընտանիքներին։ Նրանք անհետ կորել են Աբխազիայում զինված հակամարտության ժամանակ և դրանից հետո։ Վերջին տվյալներով, անհետ կորած է համարվում 1859 զինվորական և քաղաքացիական անձ։

Աբխազիայում պատերազմը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին և տևել 13 ամիս 13 օր։ Տարբեր տվյալների համաձայն, զինված հակամարտությունների ընթացքում 10-30 հազար մարդ է զոհվել, ավելի քան 300 հազարը տեղահանվել է։

Վրաստանի կառավարական ուժերի՝ Աբխազիայի շրջան մուտքին նախորդել է տեղի անջատողականների կողմից «անկախության հռչակումը»։ Հաջակցություն աբխազական կազմավորումների՝ մարտական ​​գործողություններում ներգրավված էին ռուսական ռազմական ուժերը:

1993 թվականի սեպտեմբերի 27-ին Վրաստանի կառավարական զորքերի զինվորները, շտաբի հրամանատարությունը և պետական ​​խորհրդի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն լքեցին Սոխումին։ Մինչ Սոխումիի անկումը զինված հակամարտության կողմերը խաղաղության համաձայնագիր են կնքել, որը խախտելու մեջ Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին։

Սոխումիի անկումից 15 տարի անց՝ 2008 թվականի օգոստոսի 26-ին, Ռուսաստանը Աբխազիան ճանաչեց որպես «անկախ հանրապետություն»։ Դրան նախորդել էր ռուս-վրացական պատերազմը, որը սկսվել էր Ցխինվալիի շրջանից (Հարավային Օսիա)։ Մոսկվան Հարավային Օսիան ևս ճանաչել է որպես «անկախ հանրապետություն»։