Աբխազիայում նախագահ են ընտրում

Կորոնավիրուսն արգելք չէ, Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում նախագահական ընտրություններ են:  Տեղի և ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Աբխազիայում 152 ընտրատարածք է բացվել, ևս մեկական՝ Մոսկվայում և Չերկեսկում:
Նախագահի աթոռի համար պայքարում է 3 թեկնածու՝ ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան, ներքին գործերի և էկոնոմիկայի նախկին դե ֆակտո նախարարներ Լեոնիդ Ջապշան ու Ադգուր Արձինբան:

Հիշեցնենք՝ ընտրություններ անցկացվել էին նաև սեպտեմբերին, հետո դե ֆակտո գերագույն դատարանի որոշմամբ՝ արդյունքները չեղարկվել էին, կենտրոնական ընտրական հանձնաժողովին դատարանը պարտավորեցրել էր նոր ընտրություններ նշանակել: Սա ընդդիմության գլխավոր պահանջն էր:

Հիշենք՝ ընդդիմության թեկնածու Բժանիան էր սենցասիոն հայտարարության հեղինակը, որով նա ասել էր, թե Թբիլիսիի հետ երկխոսությունն անխուսափելի է, մնում է ձևաչափը հասկանալ: Այս հայտարարությունը մեծ արձագանք էր ստացել:

Լուսանկարը՝ ՏԱՍՍ գործակալության