Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործչին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան

Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սեիմուր Հազը հայտնել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Այս մասին նա հունվարի 13-ին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Վրացական իշխանություններն առանց պատճառի ինձ երկիր չեն թողել»,- գրել է Հազը։

Հազը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառությանն ասել է, որ իրեն քաղաքական դրդապատճառներով թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։

«Հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 31-ը բուժման նպատակով Թբիլիսիում եմ եղել. Ադրբեջանում 5 տարվա ազատազրկումից հետո առողջական խնդիրներ ունեի։ Հունվարի 1-ին մեկնել եմ Թուրքիա և հանդիպել քաղաքական կուսակցության ներկայացուցիչների հետ… այս ամենը Ալիևի ռեժիմ է պահանջում, և նրանք դա անում են», — ասել է Հազը:

Ի դեպ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունից մինչ այժմ պաշտոնական հայտարարություն չեն արել։