Ադրբեջանին ոչ թե Ղարաբաղ, այլ Փաշինյանի նման առաջնորդ է պետք. Իրակլի Կակաբաձե. Տեսանյութ

Ադրբեջանին Ղարաբաղ պետք չէ, Փաշինյան է պետք.  վրաց-ամերիկյան համալսարանի (GAU) պրոֆեսոր, «Մահաթմա Գանդի»  հիմնադրամի վրաստանյան ղեկավար Իրակլի Կակաբաձեն` Թբիլիսիի հռուստաաշտարակն Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորելու մասին խոսելիս` ասում է, որ սա Վրաստանի կողմից հիմար սխալ է.

«Նման բաներն անթույլատրելի են, Վրաստանը հստակ դիրքորոշում ունի. 1-ին հերթին պետք է խաղաղություն ապահովել տարածաշրջանում: Այն, ինչ այսօր կատարվում է  Ղարաբաղում, բոլորիս ողբերգությունն է: Ադրբեջանական ուժերը մեծամասշտաբ հարձակում են սկսել:Պետք է որքան հնարավոր է արագ գտնել զարգացման խաղաղ ճանապարհ` ողջ Կովկասի համար»:

Ըստ Կակաբաձեի` սա է միակ այլընտրանքն ու կառուցողական ուղին, երբ բոլոր 3 պետություններն ընդհանուր լեզու կգտնեն, ու Թբիլիսին կնպաստի Երևան-Բաքու երկխոսությանը:

Կակաբաձեն ասում է` կան կայսերական հետաքրքրություններ, և լավ է  աշխատում «Սոկար» ադրբեջանական գազամատակարար  ընկերությունը, որ «գնում» է մարդկանց ու քարոզչական արշավները: Այս ամենը մեծ ճնշում է  բերում վրաստանյան հասարակության վրա: Չնայած սրան` Թբիլիսիում և Վրաստանում հասարակությունը խաղաղության կողմնակից է: Կակաբաձեի խոսքով` Ադրբեջանին Ղարաբաղի փոխարեն Փաշինյանի նման առաջնորդ է պետք.

«Մենք ողջունում ենք Նիկոլ Փաշինյանին, նա մեր ընկերն է ու Կովկասի ամենադեմոկրատ առաջնորդը: Մենք նրա կողքին ենք, աջակցում ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար պայքարում: Մենք Ադրբեջանին էլ նույն բարիքն ենք ցանկանում, որ իրենք էլ իրենց Փաշինյանն ունենան: Որպեսզի նրանք էլ ժողովրդավարության  լույսով վառվեն, որ պարոն Ալիևը մարդկանց չձերբակալի խաղաղության համար պայքարող մարդկանց: Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է, նրանք չեն ուզում, որ քաղաքական գործիչներն իրենց պատերազմի մղեն»:

Կակաբաձեն  ցավով նշում է, որր վրացիները ևս տուժում են այս հակամարտությունից, ու եթե այն հնարավորինս արագ չվերացվի, աղետ է լինելու, որովհետև Թուրքիան է միջամտելու, հետո «մեծ խաղ» կսկսվի մեծ կայսրությունների միջև, որում փոքր ազգերը կկորցնեն իրենց ձայնը: Վրաստանը պետք է հասկանա` փոքր ազգերը ևս ձայն ունեն:

Հիմար միջադեպ է. Իրակլի Կակաբաձեն` Թբիլիսիի հռուստաաշտարակն Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորելու մասին

Հիմար միջադեպ է. Վրաց-ամերիկյան համալսարանի (GAU) պրոֆեսոր, «Մահաթմա Գանդի» հիմնադրամի վրաստանյան ղեկավար Իրակլի Կակաբաձեն` Թբիլիսիի հեռուստաաշտարակն Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորելու մասինIka Kakabadze

Posted by Aliq Media on Sunday, October 18, 2020