Աղետի գոտում զոհերի թիվը հասավ 13-ի

Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերայի աղետի զոհերի թիվը հասավ 13-ի։

Դին հայտնաբերելու մասին տեղեկությունը հաստատել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Շովիում այսօր առավոտից վերսկսվել են տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները, որում ներգրավված են պաշտպանական ուժերը։ Բացի փրկարարներից, տեղում են նաև որոնվող անձանց մտերիմներն ու կամավորները: Զոհվածներից վեցի ինքնությունը հայտնի է։

Այս պահին աղետի գոտուց 210 մարդ է տարհանվել։ Շովիում տեղի ունեցած ողբերգությամբ պայմանավորված օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։

Հիշեցնենք՝ գոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային գործընթացներ են ակտիվացել: Փրկարարական աշխատանքները սկսվել են ծանուցումից մոտ 3 ժամ անց։