Աջարիայի Ինքնավար Հանրապետության հանրային հեռարձակողից 5 աշխատակից՝ Իրինա Ղուրուան, Մաիա Մերկվիլաձեն, Թեոնա Խարաբաձեն, Լևան Ուրիդիան և Սալոմե Գեգեշիձեն, ազատվել են աշխատանքից։ Այս տեղեկությունը տարածել է «Մեդիաչեկեր»-ը։
«Մեդիաչեկեր»-ի փոխանցմամբ՝ այս անձինք այսօր՝ հունիսի 2-ին, էլեկտրոնային ծանուցումներ են ստացել այն մասին, որ «վերակազմակերպման շրջանակներում» իրենց աշխատանքային պայմանագրերը լուծարվել են։
Ազատված լրագրողներից մեկը՝ Իրինա Ղուրուան, իր հեռացումը կապում է սեփական հաղորդման ընթացքում «Վրացական երազանք»-ի հասցեին հնչեցրած քննադատական դիրքորոշումների հետ։