Աջարիայում Կորոնավիրուսի 2 նոր դեպք կա

Պացիենտներից մեկը միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող վարորդից վարակված ընտանիքի կոնտակտ է։ Կորոնավիրուս է հաստատվել նաև մեկ այլ վարորդի մոտ, նա Մոլդովայի քաղաքացի է, որը որոշում է կայացրել մնալ և բուժում ստանալ Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոցում։

Հիշեցնենք` Բաթումիում օգոստոսի 27-ին 8 դեպք է հաստատվել, իսկ հաստատված կոնտակտների թիվը հասել է 150-ի։ Նրանց մի մասը  կարանտին է ուղարկվել, մյուսն ինքնամեկուսացման։

Այլ նյութեր
Close

«Ուժեղ Վրաստան – Լելո»-ն չի միավորվի ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ

«Ուժեղ Վրաստան – Լելո»-ն մտադիր չէ միավորվելու ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ և կշարունակի գործել որպես քաղաքական անկախ միավոր, հայտարարել է կուսակցությունը` ըստ Netgazeti-ի. ««Ուժեղ Վրաստան – Լելո»-ն...