8 նոր դեպք և 6 առողջացած․ Կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1455-ի։

stopcov.ge կայքը հայտնում է, որ ապաքինվածների թիվն ավելացել է 6-ով ու հասել 1196-ի։

Կարանտինում 5943 մարդ է,  252 պացիենտ էլ գտնվում է բժիշկների հատուկ հսկողության տակ։

Արտերկրից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել 41 քաղաքացի։

Վրաստանում կորոնավիրուսը 19 մարդու մահվան պատճառ է դարձել։