Ուսանողների համար հատուկ չվերթ է նշանակվել

Եվս մեկ սոցիալական հատուկ չվերթ է նշանակված ուսանողների համար` Թբիլիսի — Բուդապեշտ ուղղությամբ։  Սեպտեմբերի 8-ի չվերթից կարող են օգտվել Հունգարիայում և  Եվրոպական այլ երկրներում սովորելու մեկնողները։ Չվերթն իրականացնում է My Way Airlines ավիաընկերությունը։ Տոմսի արժեքը չպետք է գերազանցի 199 եվրոն։

Ուսանողների համար հատուկ չվերթներ են իրականացվել նաև հակառակ ուղղությամբ։ Կորոնավիրուսի պատճառով շատ ուսանողներ կառավարության աջակցությամբ կարողացել են հայրենիք վերադառնալ ու հեռավար շարունակել ուսումը։