Քիչ առաջ դատավոր Կոբա Չագունավան հրապարակեց դատարանի որոշումը, ըստ որի` ակտիվիստ Թաթիա Ափրիամաշվիլին տուգանվեց 4000 լարիի չափով։
Դատարանի որոշումը վերաբերում է խորհրդարանի շենքի մերձակայքում մարտի 21-ին երեք ուսանողների՝ Թաթիա Ափրիամաշվիլիի, Թամար Գվիլիայի և Լուկա Գոգիայի վարչական կարգով ձերբակալությանը։ Ականատեսների վկայությամբ՝ ուսանողներն իրենց հետ խորհրդարանի մոտ էին տարել պլաստիկե ծալովի աթոռներ, և ոստիկանությունն արգելել էր տեղադրել աթոռները։