Թբիլիսիում երթևեկի ժամանակավոր փոփոխություն կլինի

Թբիլիսիի Մելիքիշվիլի պողոտայում ընթացող վերականգնման աշխատանքների կապակցությամբ հոկտեմբերի 6-ից ժամանակավորապես երթևեկությունը կփոխվի:

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ մեքենաները կկարողանան միակողմանի շարժվել Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ՝ Ճավճավաձեի պողոտայից և Կեկելիձեի փողոցից։ Նաև Մելիքիշվիլի պողոտայից ձախ թեքվելով՝ կկարողանան շարժվել Կոստավա փողոցի ուղղությամբ։

Ռուսթավելի պողոտայից եկող մեքենաները կկարողանան միակողմանի երթևեկել Կոստավայի փողոցով՝ Գմիրեբի (Հերոսների) հրապարակի ուղղությամբ, իսկ Քիաչելիի և Ախվլեդիանիի փողոցներից՝ Նիկոլաձեի փողոցով՝ Կոստավա փողոցի ուղղությամբ։

Վերականգնման ընթացքում վարորդները Վարազիսխևի փողոցով կշարժվեն միակողմանի և կկարողանան շարժվել Ճավճավաձեի, Մելիքիշվիլիի պողոտաների և Կեկելիձեի փողոցի ուղղությամբ։