Սախարովի անվան մրցանակի դափնեկիր Մզիա Ամաղլոբելին վաղաժամկետ ազատ չի արձակվի, գրել է «Բաթումելեբի» լրատվամիջոցը՝ հիմնվելով Ամաղլոբելիի հայտնած տեղեկության վրա։
Որոշումը կայացրել է 4 անձից հանձնաժողովը` հետևյալ կազմով.
- Խորհրդի նախագահ՝ Թամար Գելովանի — Հատուկ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ,
- Մարինա Կուպարաձե — Պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր,
- Խատիա Թադիաշվիլի — Ազգային պրոբացիոն գործակալության ներկայացուցիչ,
- Դավիթ Բուղաձե — Վրաստանի տեխնիկական համալսարան, Արդարադատության ուսումնական կենտրոն։
Հանձնաժողովի եզրակացության համաձայն` Մզիա Ամաղլոբելիի ազատ արձակումն «անհարգալից կլինի երկրի կարգը և օրենքի նկատմամբ հարգանքը պաշտպանող իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ»։
Մզիա Ամաղլոբելին, որը ձերբակալվել էր 2025 թվականի հունվարի 11-ին ոստիկանապետին ապտակելու համար, դատապարտվել է երկու տարի ազատազրկման։
Նա արդեն մեկ տարի և երեք ամիս անցկացրել է բանտում, ինչը տեղական և միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունների, նաև Եվրամիության գնահատմամբ` քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված։