Ամենամյա վազքի մրցաշար Կախեթիում

Հայտնի են Վրաստանում ընթացած վազքի մարաթոնի հաղթողները։ 5300 մասնակիցներից կանանց մեջ առաջին տեղը զբաղեցրել է Լեհաստանը ներկայացնող Դոմինիկա Ստելմախը։ Նա վազել է 49 կմ։

Տղամարդկանց մեջ հաղթող է ճանաչվել Լևան Չոխելին։ Չոխելին վազել է ավելի քան 55 կմ։

Նինո Դարբաիձեն հաղթող է ճանաչվել անվասայլակից օգտվող վաղորդների շրջանում։ Նա վազել է 4,7 կիլոմետր։

Հաղթողները ստացել են խորհրդանշական պարգևներ։

Նշենք, որ մրցավազքն ամեն տարի ընթանում է Կախեթիում։ 2014-2022 թվականներին Վրաստանում մրցավազքին մասնակցել է 33 հազար մարդ։